ԻԻրինա Մկրտչյան

ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքն ու ձեռնարկվող միջոցները քննարկվել են ԵԽ պատվիրակության հետ

ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքն ու ձեռնարկվող միջոցները քննարկվել են ԵԽ պատվիրակության հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակության հետ միջգերատեսչական քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները:
 

Հանդիպմանը բարձր է գնահատվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող ՄԻԵԴ-ի առանձնահատուկ դերը՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման գործում:

 

Ընդգծվել է ՄԻԵԴ-ի վճռիների կատարման կարևորությունը ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ պետական մակարդակով ձեռնարկվող համակարգային բարեփոխումների ու հմտությունների զարգացման առումով, որոնք
 
ՀՀ իրավասու կառույցները Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ իրականացնում են ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի շրջանակում:

 

Կողմերն արձանագրել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման բարձր ցուցանիշները՝ վերահաստատելով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորված սերտ համագործակցությունը շարունակելու փոխադարձ հանձնառությունը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում