ԼԼուսինե Մուրադյան

Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդու մահվան լուրը հաստատված չէ. առողջապահության նախարարություն

Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդու մահվան լուրը հաստատված չէ. առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը անդրադարձել է լրատվական կայքերից մեկի հրապարակած տեղեկատվությանը, ըստ որի «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել»՝ տեղեկացնելով, որ լուրը հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։

 

«ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք:
Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում