ՀՀայկ Նավասարդյան

ՀՀ ԱԳ փոխնախարարը իր լեհ գործընկերոջն է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

ՀՀ ԱԳ փոխնախարարը իր լեհ գործընկերոջն է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Վիշնևսկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Վահան Կոստանյանը և Յակուբ Վիշնևսկին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդումը, այդ համատեքստում մտքեր են փոխանակվել փոխադարձ աջակցության հնարավորությունների վերաբերյալ։

 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով հայկական կողմի մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում