ԳԳոհար Սարգսյան

Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին

Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին

Օգոստոսի 21-ին` ժամը 00:17-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. կա արգելափակված քաղաքացի և տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում