ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիայում անտառային հրդեհները հասել են բնակելի տարածքներ

Թուրքիայում անտառային հրդեհները հասել են բնակելի տարածքներ

Թուրքիայի մի շարք բնակավայրերում շարունակվում են անտառային հրդեհները: ԶԼՄ-ների տվյալով՝ Իզմիր նահանգում կրակն արդեն հասել է բնակելի տարածքներ: Որոշ բնակավայրերում տարհանում է հայտարարվել: Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին, այրվել են տներ և ձեռնարկություններ: 

Ըստ Թուրքիայի անտառային տնտեսության նախարարության՝ հրդեհը բռնկվել է անհայտ անձանց վառած խարույկի պատճառով: 

Թուրքիայում վերջին շրջանում անտառային հրդեհները հաճախացել են. որպես հիմնական պատճառ նշվում է տաք և շոգ եղանակը, որը գիտնականները կապում են կլիմայական փոփոխության հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում