ԳԳոհար Սարգսյան

Երանոս գյուղում երկրաշարժի հետևանքով տներ են վնասվել, ճաքեր կան

Երանոս գյուղում երկրաշարժի հետևանքով տներ են վնասվել, ճաքեր կան

Սոցցանցերում տարածված տեսանյութից երևում է, թե Մարտունու Երանոս գյուղում ինչ ուժգնությամբ է զգացվել երկրաշարժը: Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը «Լուրեր»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ գյուղում որոշ տներ են վնասվել, ճաքեր կան, ձևավորված հանձնաժողովը ամբողջ օրը աշխատել է, գնահատել վնասի չափը, տվյալները կներկայացնեն առաջիկայում։

Հիշեցնենք, որ գիշերը՝ ժամը 02։02-ին, երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով: Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևանում՝ 2-3 բալ։ Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում