ՎՎահե Դավթյան

Հրդեհ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում

Հրդեհ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում

Օգոստոսի 9-ին՝ ժամը 21։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։50-ին, մարվել՝ 21։53-ին։ Այրվել են միջանցքը (8 քմ), սանհանգույցը (6 քմ), խոհանոցի առաստաղը (6 քմ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում