ԿԿարմեն Ղուկասյան

Քննչական կոմիտեի ծառայողների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես՝ Գավառում

Քննչական կոմիտեի ծառայողների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես՝ Գավառում

ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես։

Ցուցահանդեսը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում՝ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքում։

Ներկայացվել է 15 երեխայի 42 նկարչական, քանդակագործական, կոլաժային աշխատանք։

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը, հյուրերն ու այցելուները ծանոթացել են տարբեր տարիքի երեխաների, երիտասարդների երևակայության, ստեղծագործական մտքի և իրականության յուրօրինակ ընկալման համաձուլվածքի արդյունք ինքնատիպ աշխատանքներին, շփվել նրանց հետ, ովքեր ոգևորությամբ ներկայացրել ու մեկնաբանել են իրենց գործերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում