ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը նավեր և ինքնաթիռներ է ուղարկում Մերձավոր Արևելք՝ պաշտպանելու ամերիկյան ուժերը և Իսրայելին

ԱՄՆ-ը նավեր և ինքնաթիռներ է ուղարկում Մերձավոր Արևելք՝ պաշտպանելու ամերիկյան ուժերը և Իսրայելին

ԱՄՆ-ը լրացուցիչ նավեր և ինքնաթիռներ է ուղարկում Մերձավոր Արևելք՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը և Իսրայելին, ինչպես նաև ամրապնդում է հակահրթիռային պաշտպանութունը:

Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհի ձևակերպմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ նվազեցնելու Իրանի, նրա գործընկերների և Իսլամական Հանրապետության վերահսկողության տակ գտնվող ուժերի կողմից տարածաշրջանում էսկալացիա հրահրելու հավանականությունը: Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնը նման որոշում է կայացրել ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի՝ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:

Օրերս Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և Բեյրությում «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարի սպանությունից հետո Իրանը, ՀԱՄԱՍ-ը և Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը խոստացել են անպատասխան չթողնել Իսրայելի գործողությունները: Իսրայելական կողմը հայտարարել է՝ լայնամասշտաբ պատերազմ չեն ցանկանում, բայց պատրաստ են ցանկացած սցենարի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում