Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության բարեփոխումները, մասնավորապես՝ Համայնքային ոստիկանության ստեղծմա գործընթացը

ՄՄարո Թարվերդյան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներ, ինչպես նաև ՆԳ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով նոր ձևավորվող Համայնքային ոստիկանության կադրային համալրման գործընթացին։

Համայնքային ոստիկանության ձևավորման գործընթացում նախարարը կարևորել է միջազգային փորձի ներդրումը, նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցությունը։

Անդրադառնալով նոր համայնքային ոստիկանի գործառույթներին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ստորաբաժանումն իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ ակտիվ աշխատանք։

Վահե Ղազարյանն ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում են համայնքային ոստիկանության տեխնիկական հագեցվածության հարցերը. ստորաբաժանումը հագեցած է լինելու հատուկ սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով։

ՆԳ նախարարը ծառայողներից հետաքրքրվել է ատեստավորման գործընթացում գրանցած արդյունքներից, նաև հորդորել ակտիվացնել մասնակցությունը, ինչը կնպաստի սոցիալական երաշխիքների բարելավմանը։ Քննարկվել են նաև ծառայողների կարգապահությանն առնչվող հարցեր։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում