Մի ֆոտոյի պատություն. հերթում կանգնած անտունները

Մի ֆոտոյի պատություն. հերթում կանգնած անտունները

Երբ Ալ Կապոնեն ստեղծեց առաջին խոհանոցը, որտեղ միայն ապուր էին պատրաստում, ուներ շատ քիչ աշխատող, բայց կերակրում էր հարյուրավոր մարդկանց: Այս խոհանոցն ու հետագայում ստեղծված բոլոր այն վայրերը, որտեղ անվճար ապուր էին տալիս, լուծում էին անգործ ամերիկացիների օրվա հացի խնդիրը: Նմանատիպ վայրերը շատացան հատկապես մեծ դեպրեսիայի ժամանակ նախքան կսկսվեր երկրորդ համաշխարհային պատերազմը: Դրսում երկար թափառելուց ու վաղվա մասին ոչ մի հեռանկար չունենալուց հետո նման վայրերում անտունները կարողանում էին անվճար սնունդ ուտել եւ հանգստանալ:

Ալ Կապոնեն գանգստեր էր, որն իր հարստությունը ստեղծեց առանց հաշվի առնելու այդ տարիների արգելքները: Ռոբին Հուդի միստիկայով ու անօրինական  գործելաոճով Ալ Կապոնեն 1920-1933-ականներին զբաղվում էր ալկոհոլի առեւտրով: Թեեւ այդ տարիներին ալկոհոլն արգելված էր, բայց միեւնույն է՝ հասարարկությունն ընդունում եւ հարգում էր հեղինակություն համարվող գանգստերին: Ալ Կապոնեի ցանկությունն էր մաքրել իր անունը եւ հասարակության աչքին ներկայանալ  լավ լույսի ներքո: Նրա խոհանոցում մատուցվում էր 120 000  ուտեստ: Չիկագոն երբեք այսպիսի վայր չէր ունեցել:

Պատահական չէր, որ շուտով մամուլում տարածվեցին լուրեր, որ Ալ Կապոնեն աղքատներին ավելի շատ է օգնում, քան երկրի  կառավարությունը: Քաղցած հասարակությանն ավելի մոտ լինելու համար նա երբեմն հայտնվում էր ճաշարանում, սեղմում մարդկանց ձեռքն  ու մի քանի բառ փոխանակում: Իսկ 1930-ին Թենքսգիվինգի օրը նա հայտարարեց, որ կերակրել է ավելի քան 5.000 մարդու:

Այս լուսանկարն արվել է սովորական մի օր: Անտունները սպասում են իրենց հերթին, որ մեկ ափսե տաք ապուր է ուտեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում