ԳԳոհար Սարգսյան

Ավարտական փուլում են Կարենիս - Չարենցավան ճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են Կարենիս - Չարենցավան ճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են Հ-7, /Հ-5/ - Կարենիս - Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+580-կմ10+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 2.6կմ հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Չարենցավան քաղաքով։

Ինչպես տեղեկացնում է շինարարությունն իրականացնող ընկերության՝ «Լև շին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Արամ Ժամհարյանը, ճանապարհի երթևեկելի հատվածում տեղադրվել են 10սմ հաստությամբ ավազակոպճային և 20սմ հաստությամբ խճավազային շերտերը։ Այնուհետև կատարվել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կառուցվել են մայթեր, նորոգվել գոյություն ունեցող հենապատը, կառուցվել նորերը, տեղադրվել են վաքեր և այլն։

Աշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում