ԼԼուսինե Մուրադյան

Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը հայտնի է. ՊՆ

Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը հայտնի է. ՊՆ

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից հայտնել էին, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, կա 2 զոհ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում