Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Ամբերդում կատարված սպանության գործով

ԳԳոհար Սարգսյան

Ոստիկանությունը անդրադարձել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում կատարված սպանությանը և նշել, որ շատ հանգամանքներ դեռ պարզվում են: Վաղարշապատի ոստիկանների ու քննիչների համատեղ գործողությունների արդյունքում հանգամանքների հիմնական մասն արդեն պարզված է, և դեպքը հնարավոր է ներկայացնել ավելի հանգամանալի:

Հունիսի 12-ին՝ ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը Ամբերդ գյուղից բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդու՝ հրազենային վիրավորումով, անգիտակից վիճակում: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել էին, որ նա մահացել է:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Ամբերդ գյուղի դպրոցի հարակից տարածքում նույն գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, ինքնաձիգով կրակահերթ է արձակել համագյուղացու վարած «Օպել Զաֆիրայի» ուղղությամբ: Պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով էլ 59-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել էր: Հետագա միջոցառումների արդյունքում ամբերդցի 43-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է արարքը:

Իրավապահները որոշակի տեղեկություններ ունեին սպանության դրդապատճառի վերաբերյալ: Ըստ նախնական տվյալների` կատարողի և տուժողի միջև թշնամանքն ուներ նախապատմություն. նախկինում վեճ, կռիվ ու ծեծկռտուք էր եղել նրանց որդիների միջև, որը հաշտությամբ չէր հանգուցալուծվել
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում պարզվեց, որ սպանության օրը 43-ամյա տղամարդու «Օպել Աստրա Ջի» մակնիշի մեքենան վարել է 46-ամյա համագյուղացին:
Հունիսի 12-ին, սպանությունից առաջ, ժամը 17.30-ի սահմաններում, երբ երկուսով մեքենայով եղել են Ամբերդ գյուղի Հաղթանակի փողոցում, նկատելով հանդիպակաց երթևեկող «Տոյոտա Քեմրին», որը վարում էր ավելի ուշ սպանված տղամարդու որդին, այն նույն երիտասարդը, որի հետ իր որդու վեճը հաշտությամբ չէր ավարտվել, ընթացքի ժամանակ ինքնաձիգով շուրջ 5 անգամ կրակել է «Տոյոտայի» ուղղությամբ։

Այդ օրը «Օպել Աստրան» վարած 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց Արագածոտնի մարզի Շենավան գյուղում, ձերբակալվեց, տվեց խոստովանական ցուցմունք և տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվեց Արմավիրի մարզի Շահումյան գյուղում։

Հունիսի 14-ին քննչական մարմնի կողմից 43-ամյա տղամարդուն մեղադրանք ներկայացվեց քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ սպանություն, սպանության փորձ և ապօրինի զենք պահելը:
Համատեղ միջոցառումներով պարզեց, որ հունիսի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, սպանվածի 29-ամյա որդին, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով շրջել էր հոր սպանության վայրի տարածքում, ենթադրաբար` նաև կրակոցներ էր արձակել: Իսկ ըստ մեկ այլ տեղեկության` նա շարունակում էր իր մոտ պահել ապօրինի ինքնաձիգը և այլ զինամթերք, նաև պատրաստվում էր մեկնել Հայաստանից:

Հունիսի 18-ին՝ գիշերվա ժամը 3.30-ին, 29-ամյա երիտասարդը ձերբակալվում է «Զվարթնոց» օդանավակայանում և տեղափոխվում Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 21-ին երիտասարդը պատրաստակամություն է հայտնում ներկայացնել ապօրինի պահվող ինքնաձիգը: Վաղարշապատի քննչական բաժնում նա հանձնում է ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը։

Քրեական վարույթի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հունիսի 21-ին խուզարկություն է կատարվում երիտասարդի բնակության վայրում: Տանիքում հայտնաբերվում է մարտական հինգ նռնակ և երկու պայթուցիչ։

Նախաքննությունը շարունակվում է:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում