Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված 100-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը. ՊԵԿ

ԼԼիլիթ Ասատրյան

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, օրերս «Բագրատաշեն» անցման կետ է ժամանել ՌԴ քաղաքացի Ա.Մ.-ի վարած  թեթև մարդատար տրանսպորտային միջոցը։ Մուտքի շվաքարանի տակ` մաքսային հսկողության գոտում, մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք մեքենայում առկա՞ են հայտարարագրման ենթակա ապրանքներ, վարորդը պատասխանել է, որ առկա չեն: Մաքսային ծառայողների մոտ, սակայն, կասկածներ են առաջացել, և տրանսպորտային միջոցն ուղեկցվել է  խոր զննման անգար: Ավտոմեքենան ենթարկվել է մաքսային տեսազննման և զննման, ինչի արդյունքում մեքենայի հետևի նստատեղից դեպի  բեռնախցիկ ընկած հատվածում` հատուկ պատրաստված թաքստոցից  հայտնաբերվել է ընդհանուր  REDMI և SAMSUNG GALAXY մոդելների 109 բջջային հեռախոս:

Մաքսային ծառայողների կողմից դեպքի կապակցությամբ հարուցվել է համապատասխան վարչական վարույթ: Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռն ի պահ է վերցվել: Արարքն իր մեջ պարունակում է  «Մաքսային կարգավորման մասին»  ՀՀ օրենքի 313-րդ հոդվածով նախատեսված  հատկանիշներ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում