Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

ՎՎահե Դավթյան

Հունիսի 27-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ նախարարության կարևորագույն նպատակներից է նաև աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը։

Նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ձևավորվել են բազմամյա համագործակցության արդյունքում և ամրապնդվել հատկապես 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, երբ ֆրանսիացի մասնագետներն օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրել են շրջակա միջավայրի, ինչպես նաև երկրաշարժերի մոնիթորինգի ուղղությամբ իրենց աշխատանքը։ Քաղաքացիական պաշտպանությանն օժանդակելու Ֆրանսիայի հանձնառությանը համահունչ՝ Նիկոլաս Բրաչեթը կառույցի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու աշխատանքները: Նա վերահաստատել է իրենց լիակատար աջակցությունը՝ օգնելու պահպանել և բարելավել Հայաստանում սեյսմիկ մոնիթորինգի կարողությունը։

Վահե Ղազարյանը հայտնել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում է, և հետևողականորեն իրականացվում են ինչպես դիտացանցի պարբերաբար արդիականացման աշխատանքները, այնպես էլ դիտացանցը նոր սարքավորումներով համալրելու գործընթացը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ փոխգործակցությունը։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում