Մոտ 560 մլրդ դրամի բռնագանձման պահանջ. ովքեր են ապօրինի ծագում ունեցող գույքերի տերերը

ՄՄայա Խաչատրյան

Գլխավոր դատախազության ուսումնասիրություններով նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից Վարդան Այվազյանը, Արամայիս Գրիգորյանը և Վարդան Հարությունյանը Երևանում և մարզերում ունեն 8 տասնյակից ավելի անշարժ գույք:

ՊԵԿ նախկին նախագահ Հարությունյանը բնակարան ունի նաև Լոնդանում, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Այվազյանին պատկանող ընկերությունները հիմնականում զբաղված են հանքարդյունաբերությամբ, բայց այս անձանց ոչ միայն անշարժ, այլև շարժական գույքն ու ակտիվները օրինական եկամուտներով չեն հիմնավորվում:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նրանց ապօրինի ունեցվածքը հօգուտ պետության:

Գործերը Հակակոռուպցիոն դատարանում են, մինչդատական փուլում հաշտության համաձայնության առաջարկներ չեն եղել:

Դատարան ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ ընդհանուր 108 հայցադիմումներով, դատախազության պահանջը մոտ 560 մլրդ դրամ է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում