Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման մասին նախագծին

ՄՄերի Ներսիսյան

Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին նախագծին, հայտարարել է Իրանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին։

Կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա հավելել է, որ համաձայնագրի նպատակներից է ազատ տնտեսական և առևտրային փոխգործակցությունը։ Համաձայնագիրը պետք է ներկայացվի խորհրդարանի հաստատման, այնուհետև՝ Սահմանադրության պահապանների խորհուրդ, որը գնահատում է պատգամավորների կողմից ընդունված օրենքների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում