Սերիալի ստեղծագործական խումբը կերտել է արհեստավարժ ոստիկանների կերպարներ, որոնց համար իրենց գործը ոչ միայն աշխատանք, այլեւ կոչում է։ Այն ուժերի ամենօրյա լարում եւ պատասխանատվության զգացում պահանջող առաքելություն է:
Դետեկտիվ-հոգեբանական սերիալի գլխավոր հերոսները ոստիկանության հետախույզներն են, որոնք գնում են հերթական խճճված պատմության հետքերով եւ բացահայտում այն: Յուրաքանչյուր մաս ավարտուն պատմություն է սյուժետային զարգացմամբ ու եզրահանգմամբ:
Ֆիլմի ռեժիսորն է Վահե Խաչատրյանը, սցենարի հեղինակը՝ Նելլի Սեմերջյանը: Գլխավոր դերերում են Վասիլ Սարգսյանը, Արտաշես Մխիթարյանը, Նարինե Պետրոսյանը, Արեն Վաթյանը, Լիլի Էլբակյանը, Բորիս Պեպանյանը եւ Սերգեյ Թովմասյանը։
Երկուշաբթիից հինգշաբթի, ժամը 13:55-ին
Ուրբաթ, ժամը 13:45-ին










