ՄՄարիա Գաբրիելյան

Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին

Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին

Պետության-մասնավոր համագործակցության շրջանակում և բարերարների միջոցներով մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր 2023 թվականի մարտին տեղի ունեցած գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել հավանության:

Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի միջնադարյան նշանավոր բնակավայրերից մեկը: Այն IX դարի առաջին տասնամյակներից մինչև XVII դարի կեսերը եղել է Վայոց ձորի քաղաքական կենտրոնը՝ միաժամանակ կարևոր դեր խաղալով Սյունյաց աշխարհի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքում: Քաղաքը հատկապես նկատելի վերելք է ապրել XIII-XIV դարերում, երբ Վայոց ձորում իշխում էր Օրբելյան իշխանական տունը:

Զորաց եկեղեցին գյուղի արևելյան ծայրին միջնադարյան հայ ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից է: Այն կառուցել է Սյունյաց նահանգի մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճը (1324-1331 թթ.):

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում