Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերանայում է Վրաստանի նկատմամբ քաղաքականությունը․ Միլլեր

Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերանայում է Վրաստանի նկատմամբ քաղաքականությունը․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Վրաստանում ընթացող զարգացումներին։

Նա հիշեցրել է, որ պետքարտուղարը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերայանում է Վրաստանի նկատմամբ քաղաքականությունը։ Միլլերի խոսքով՝ դա կարող է հարցականի տակ դնել հարյուր միլիոնավոր դոլարների օգնությունը, որը Վաշինգտոնը տրամադրում է Թբիլիսիին։

Միլլերը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել նաև վիզաների քաղաքականությունը՝ կիրառելով որոշ սահմանափակումներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում