ԿԿարմեն Ղուկասյան

Սյունիքում մասամբ այրվել է բեռնատար

Սյունիքում մասամբ այրվել է բեռնատար

Հունիսի 2-ին՝ ժամը 16:34-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշտուն գյուղի խաչմերուկի մոտակայքում այրվում է բեռնատար:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին այրվում է Volvo մակնիշի բեռնատար (վարորդ՝ Ա. Շ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:50-ին:

Այրվել են բեռնատարի խցիկը, բեռնախցիկի ծածկը` մասամբ, առջևի և կենտրոնական անվադողերը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում