ԳԳոհար Սարգսյան

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը բացասաբար է ազդում Վրաստանի՝ դեպի ԵՄ ուղու վրա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը բացասաբար է ազդում Վրաստանի՝ դեպի ԵՄ ուղու վրա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վրաստանի ժողովրդի ճնշող մեծամասնությունը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ շեշտելով․

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը հակասում է ԵՄ-ի հիմնական սկզբունքներին և արժեքներին՝ բացասաբար ազդելով Վրաստանի՝ դեպի ԵՄ ուղու վրա: Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները և կոչ ենք անում կառավարությանը վերահաստատել դեպի ԵՄ ձգտումները»:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայներով շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն:

Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը։ Վերջնականապես ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի Վրաստանի նախագահը: Եթե նա հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։ Օրենքի գործողությունը կասեցնելու համար ընդդիմությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում