ԼԼուսինե Մուրադյան

Ալավերդիում փոստային ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով փոխվել է փոստափոխանակման երթուղին

Ալավերդիում փոստային ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով փոխվել է փոստափոխանակման երթուղին

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքներն օպերատիվ վերացնելու նպատակով այսօր հանդիպումներ եմ ունեցել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) և «ՀայՓոստ» ընկերությունների ղեկավար կազմերի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ-ից:

 

Հանդիպումից հետո հեռուստատեսային հաղորդիչ կայանների, տեխնիկական միջոցների, կապի և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների վիճակին տեղում ծանոթանալու, դրանց վերականգնման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը և աշխատակազմի ղեկավար Գոռ Զաքարյանը մեկնել են ջրհեղեղից տուժած բնակավայրեր։

 

«ՀայՓոստ» ընկերության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում զեկուցվել է ներկայիս իրավիճակը, գույքագրված խնդիրները և դրանք լուծելու ուղղությամբ կատարված աշխատանքները:
 
Նշվել է, որ Ալավերդիում փոստային ծառայությունների աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով փոխվել է փոստափոխանակման երթուղին, այն գյուղերը, որտեղ դեռևս հասանելիության խնդիր կա, հասանելիություն ապահովելու համար քննարկվում են այլընտրանքային ճանապարհներ: Նշված վայրերում փոստային բաժանմունքները շարունակում են իրենց բնականոն աշխատանքները։

 

«ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ այսօրվանից կգործարկվի արտակարգ իրավիճակներում գործող օպերատիվ շտաբը՝ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում