ՄՄարիամ Մխիթարյան

ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին. Գրոսսի

ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին. Գրոսսի

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում անցկացվող Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի՝ ICONS2024-ի շրջանակում հանդիպել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիին: Վերջինս Իքսի իր էջում գրել է.

«Արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին, ներառյալ՝ միջուկային անվտանգության բարձրացմանը»,- գրել է նա։

Ռաֆայել Գրոսսին նշել է նաև, որ Արարատ Միրզոյանի հետ մտքեր են փոխանակել չտարածման խնդիրների և Rays of Hope նախաձեռնության միջոցով՝ Հայաստանում քաղցկեղի բուժումը բարելավելու համար համագործակցության վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում