Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

ԼԼիլիթ Ասատրյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով երկօրյա այցով Հայաստան ժամանած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերին: 

«Աննա Վարդապետյանը շնորհավորել է Ռոյլ Դոնային՝ Ասոցիացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության ուղղություններով իրականացվող աշխատանքները:

Գլխավոր դատախազը Ռոյլ Դոնայի և Շենազ Մուզաֆերի հետ զրույցում անդրադարձել է 2023 և 2024 թվականներին Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ համատեղ կազմակերպված բարձրաստիճան համաժողովների արդյունքներին, որոնցից առաջինին մասնակցել է նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեն:

Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հրավերի և ջերմ ընդունելության համար ու ափսոսանքով նշել 2023 թվականին Ասոցիացիայի՝ Լոնդոնում կազմակերպված տարեկան համաժողովին Աննա Վարդապետյանի կողմից անձամբ չմասնակցելու մասին: Ռոյլ Դոնան կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի` «Կիբերհանցագործության դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հոդվածի հրապարակումը Ասոցիացիայի մասնագիտական պարբերականում:

Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի, միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի թեմաներով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վեբինարների կազմակերպման, ինչպես նաև Ասոցիացիայի տարեկան համաժողովներից մեկը Հայաստանում անցկացնելու հետ կապված հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպման ավարտին Ռոյլ Դոնային խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Խուան Բատիստա Մահիկսին և հույս հայտնել, որ առաջիկայում անձամբ հանդիպելու հնարավորություն կլինի:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից:

Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի վերջին այցը Հայաստան տեղի էր ունեցել 2009 թվականի ապրիլի 22-ին»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում