ԼԼուսինե Մուրադյան

Արտգործնախարարությունն ամփոփել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Հունգարիա

Արտգործնախարարությունն ամփոփել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Հունգարիա

ՀՀ արտգործնախարարությունն ամփոփել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Հունգարիա:

 

Կայացել է համապարփակ քննարկում և փաստաթղթերի ստորագրում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ ի շարունակություն 2023 թ. հոկտեմբերին Հունգարիայի նախարարի՝ Երևան կատարած այցի: Ի թիվս այլ հարցերի, ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու մայրաքաղաքներում հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանությունների մակարդակով:

 

Փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի և Ազգային ժողովի նախագահի տեղական Իշտվան Յակաբի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային, ինչպես նաև ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության հաստատման ջանքերին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում