ԼԼիլիթ Ասատրյան

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանին: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման, բնակիչների հետ մշտական կապի ապահովման ու կարիքների գնահատման հարցում:  

Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց բարելավման ուղղությամբ համայնքը հիմնարար լուծումներ է նախաձեռնել, քաղաքապետը նշել է, որ ցանկացած նախագծի հիմքում դրվել ու դրվելու է հանրային շահը: 

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ աշխատանքային իր փորձը, կառավարչական հմտությունները, Երևանի նկատմամբ սերն ու հոգատարությունը ներդնելու է հօգուտ քաղաքային միջավայրի բարելավման ու առկա խնդիրների լուծման: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում