ԳԳոհար Սարգսյան

Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճից դուրս են բերել 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց․ ՇՄՆ

Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճից  դուրս են բերել 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում վերջին օրերին Լճափ և Բերդկունք բնակավայրերին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց:

 

64 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:

 

Նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում