ԻԻրինա Մկրտչյան

Քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, երկկողմանի առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, երկկողմանի առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ԻԻՀ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է ապրիլի 27-ից մայիսի 1-ը անցկացվող Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին։ Նախարարի տեղակալն այցելել է նաև Չաբահարի ազատ տնտեսական գոտու տաղավար, որի գործադիր տնօրենը ներկայացրել է տարածաշրջանի արտադրական և արտահանման հնարավորությունները և հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։

 

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Iran Expo 2024-ին Հայաստանից մասնակցում է շուրջ 70 ընկերության ներկայացուցիչ։

 

Ցուցահանդեսի շրջանակներում Նարեկ Հովակիմյանը հանդիպել է ցուցահանդեսի հայաստանյան մասնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

 

Այցի շրջանակներում կայացել են նաև B2B հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, երկկողմանի առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում