ԳԳոհար Սարգսյան

Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. ամփոփում

Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. ամփոփում

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-28-ը գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ:

 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 110, դժբախտ պատահարի, դիակի հայտնաբերման, քարաթափման, բնական հրդեհի, պայթյունի, փլուզման՝ 1-ական, որոնողափրկարարական՝ 2, վայրի կենդանիների հարձակման՝ 12, օձի նկատման՝ 26, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 20, 61 այլ դեպքեր:
 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 24 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 90, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:
 

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում