ԳԳոհար Սարգսյան

Սյունիքի մարզում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Սյունիքի մարզում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 5-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ապրիլի 27-ին` ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:

Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 9 տուժած: Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում