ԼԼուսինե Մուրադյան

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում. նախագիծ

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում. նախագիծ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամաբ քննարկել է «Առևտրի և ծառայությունների մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Զեկուցողը նշել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է փոփոխությունների փաթեթ, որով կարգավորվել է Երևան քաղաքում շրջիկ առևտուրը, ամրագրվել են ավագանու լիազորությունները: Մասնավորապես` շրջիկ առևտրի կազմակերպման հետ կապված հարցերը, առևտրի համար նախատեսված կամ թույլատրելի տարածքները սահմանում է ավագանին:

Փոխնախարարը հիշեցրել է, որ ԱԺ նիստում հարց էր հնչել, թե ինչո՞ւ է շրջիկ առևտուրը թույլատրվում միայն Երևանում, ինչին ի պատասխան նշվել էր, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը կկիրարկվի մայրաքաղաքում և որոշ ժամանակ անց, հաշվի առնելով արդյունքները, այն կտարածվի նաև մյուս համայնքների վրա: «Պահը հասունացել է և որոշակի առումով արդեն ունենք միավորված համայնքներ: Հայաստանում գրանցվում է զբոսաշրջության աճ, կան թիրախային կետեր, որտեղ շրջիկ առևտուրը կարող է օգտակար լինել: Այս օրենսդրական փաթեթով առաջարկում ենք կարգավորումները կիրառել նաև բոլոր համայնքներում»,- ասել է Վաչե Տերտերյանը:

Զեկուցողը հավելել է, որ աշխատանքներն իրականացվելու են առցանց. բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային հարթակներ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկություններ չեն ստացվել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում