ՄՄարիամ Մխիթարյան

Կրեմլը հաստատել է ԼՂ տարածքից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը

Կրեմլը հաստատել է ԼՂ տարածքից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից: Ավելի վաղ նման տեղեկություն էին հայտնել ադրբեջանական լրատվամիջոցները՝ տարածելով նաև ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժը ներկայացնող տեսանյութեր: 

Նշվում է, որ ռուսական անձնակազմը մի քանի օր առաջ լքել է Դադիվանքի տարածքը: Ըստ ադրբեջանական կողմի՝ համալիրն այժմ հսկում է Ադրբեջանի ոստիկանությունը։

Հիշեցնենք՝ ռուս խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում տեղակայվել էր 2020 թվականին՝ 5 տարի ժամկետով: Պայմանավորվածությունների համաձայն՝ այնտեղ են ուղարկվել 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա և 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։ Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ զորախմբի տեղակայման ժամկետը հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգվում է, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ առարկություն չի հայտնում: 

Խաղաղապահները, սակայն, գործնականում ձախողել են առաքելությունը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում