ՎՎարդան Հովսեփյան

Վթար Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ

Վթար Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ

Ապրիլի 16-ին` ժամը 14։30-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Զ.) և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում