Ավան գյուղի բնակիչը խեղդամահ էր արել Երևանի 69-ամյա բնակչին

ԱԱնի Օհանյան

Ապրիլի 9-ին՝ ժամը 8.09-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական ղեկավարը և հայտնել, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օսմանյանի դիակը՝ դեմքի և պարանոցի շրջանում բռնության հետքերով:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 69-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել Ավան գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը:

Ապրիլի 10-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքը, ըստ որի՝ Դալվորիկ Օսմանյանի մահը շնչահեղծության հետևանք էր:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ավանցի 63-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել 69-ամյա տղամարդուն: Նա նույնաբովանդակ խոստովանական ցուցմունք է տվել նաև Արագածոտնի մարզային քննչական վարչությունում:

63-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում