ԳԳոհար Սարգսյան

Շահումյան գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Շահումյան գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ապրիլի 7-ին` ժամը 21։07-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Volkswagen (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1954 թ.) և Mazda (վարորդ՝ Շ. Ա., ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Հ. Հ.-ն (ծնված 1975 թ.) և Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում