ՄՄարիա Գաբրիելյան

Վթար Ազատաշեն գյուղում․ կան տուժած և զոհ

Վթար Ազատաշեն գյուղում․ կան տուժած և զոհ

Ապրիլի 5-ին՝ ժամը 09։01-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Ազատաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհի տներից մեկի մոտակայքում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնած 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանն ու ճամփեզրի պարսպին, ուղևոր Դ․ Ա․-ն (ծնված 2003 թ․) տեղում մահացել է։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Դ․ Ա․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում