ԿԿարմեն Ղուկասյան

Աղավնաձոր գյուղում անասնագոմ է այրվել

Աղավնաձոր գյուղում  անասնագոմ է այրվել

Մարտի 30-ին՝ ժամը 16։56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է անասնագոմ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:39-ին, մարվել՝ 20:02-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 105 քմ), տանիքում պահեստավորած անասնակերը և մեղվի մեկ փեթակ:
 

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել երկու խոզ, ութ խոշոր և քսան մանր եղջերավոր կենդանի:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում