ԼԼիլիթ Ասատրյան

Աննա Հակոբյանը ներկա է եղել «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը

Աննա Հակոբյանը ներկա է եղել «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը

Մարտի 29-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է եղել «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Ներկայացման թեման Սուրբ Հարության` Զատկի տոնն էր: Կենտրոնի սաները բեմադրել էին Աստվածաշնչից մի հատված, որի ընթացքում պատմում էին Հիսուս Քրիստոսի Հարության մասին: Ներկայացումից հետո սաները հանդես են եկել նաև պարային համարներով: Շահառուներից Ալիկը, որը 43 տարեկան է, Աննա Հակոբյանին է նվիրել իր գեղանկարներից մեկը:

Ներկայացումից հետո վարչապետի տիկինը կազմակերպության ղեկավար Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել հնարավորություններին: Կենտրոնն ունի պարի, նկարչության, կավագործության, մաքրամեի, գեղագիտական ձևավորման, տիկնիկագործության խմբակներ, շահառուների համար գործում է  ատամնաբուժարան: Շահառուների հետ աշխատում են հատուկ մանկավարժներ, հատուկ հոգեբան, լոգոպեդ՝ պատմել է կենտրոնի ղեկավարը: 

Աննա Հակոբյանին իր բացառիկ կարողություններն է ցուցադրել Էդգարը: Ցանկացած ամսաթիվ ասելիս նա կարողանում է հաշվել ու ասել, թե դա շաբաթվա ո՛ր օրն է, ո՛ր թվականին է կրկին այդ օրը եղել և ո՛ր թվականին կլինի: Էդգարն ունի Ասպերգերի համախտանիշ, և իր մոտ զարգացած է թվաբանությունը: 

«Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնը գործում է 25 տարի, ունի անդամագրված 400 շահառու Հայաստանի բոլոր մարզերից: Ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունից ամեն օր օգտվում է 67 շահառու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում