ԿԿարմեն Ղուկասյան

«Կրոկուսի» գործով անցնող երկու անձի ցմահ ազատազրկում է սպառնում

«Կրոկուսի» գործով անցնող երկու անձի ցմահ ազատազրկում է սպառնում

«Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության գործով անցնող երկու անձի մեղադրանք է առաջադրվել, նրանց ցմահ ազատազրկում է սպառնում, RIA Novosti-ին հայտնել են դատարանից:

Գործակալությանը Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանից հայտնել են, որ գործով անցնող երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն իրականացնելու համար, որը մարդկային կյանքեր է խլել։

Այդ արարքի համար առավելագույն պատիժը ՌԴ քրեական օրենսգրքով նախատեսում է ցմահ ազատազրկում:

Դատարանը կքննարկի նրանց կալանավորելու միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում