ԳԳոհար Սարգսյան

Փետրվարին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 59,802 մլն դրամ

Փետրվարին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 59,802 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հետբացթողումային հսկողության վարչության կողմից 2024թ․ փետրվար ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկություն։

Ապրանքների բացթողումից հետո ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային ստուգման արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 30,419 ՀՀ դրամ։

Իրականացված մաքսային ստուգման չորս դեպքով արձանագրվել է ապրանքների ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի սխալ դասակարգման փաստ, իսկ մեկ դեպքով՝ ցածր մաքսային արժեքի հայտարարագրում։

Մաքսային ստուգման մեկ դեպքով խախտում չի արձանագրվել։ Երկու արտագնա մաքսային ստուգման արդյունքներով մերժվել են ընկերությունների դիմումները Լիազորված տնտեսական օպերատորների ռեստրում ընդգրկելու վերաբերյալ։

Ապրանքների բացթողումից հետո իրականացվող գործարքների հսկողության շրջանակներում 13 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։

Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 33 մլն դրամ։ Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում