Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի շրջանակում Հայաստանն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի համար: Այս մասին հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հիշեցնում է, որ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը 2022-ի նոյեմբերին «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակն է նվաճել Ասիա-խաղաղoվկիանոսյան տարածաշրջանի երկրների կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում:










