- արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից.
- խոհանոցի առաստաղի կառուցվածքը թույլ չի տվել կանխարգելել կամ նվազեցնել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը, մասնիկների թափվելու հնարավորությունը և խոնավության խտացման նվազեցումը.
- արտադրական շինությունն ապահովված չի եղել սանհանգույցներով և անձնակազմի համար հանդերձարանով։

Լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։










