Կանեփի ջերմոց-լաբորատորիա, մեթամֆետամին ու մարիխուանա. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

ԼԼիլիթ Ասատրյան

Վաղարշապատի քրեական հետախույզները փետրվարի 19-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածն քաղաքի Արագածի զանգվածում բնակվող երկու եղբայր Արմավիրի մարզում և Երևանում Տելեգրամ հավելվածի միջոցով տարբեր վայրերում տեղադրելով` իրացնում են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Նաև տվյալ կար, որ ավագ եղբայրը մարիխուանան պատրաստում է հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններում աճեցրած կանեփից: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Սկսվեց տեղեկությունները ստուգելու և ճշտելու հետևողական գործընթաց, որի նպատակը կասկածելիներին հանցափաստով մերկացնելն էր:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, մարտի 14-ին խուզարկություն կատարվեց եղբայրների բնակարանում: Հայտնաբերվեց զիպ փականով 18 փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը ավելի քան 747 գրամ էր:

42-ամյա եղբայրը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է, փաթեթներն էլ պատրաստել է Տելեգրամ հավելվածի միջոցով իրացնելու համար: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Մանուշյան փողոցում գտնվող հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններում: Փաստացի այստեղ էր բնակվում նաև ավագ եղբայրը: Բակում հայտնաբերվել է կանեփի աճեցման համար կահավորված լաբորատորիա, որտեղ կար կանեփի 23 թուփ: 44-ամյա եղբոր մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Խորդանոցում հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ: Ավագ եղբայրը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել` Տելեգրամի միջոցով իրացնելու համար, իրենն է նաև ատրճանակը, որը բերել էր 44-օրյա պատերազմից հետո:

Ձերբակալվել են նաև ավագ եղբայրն ու հորեղբոր որդին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում