ԳԳոհար Սարգսյան

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ` մարտի 25-31-ը ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ` մարտի 25-31-ը ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը

Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ մարտի 25-31-ը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի՝ համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Շաբաթվա ընթացքում, որը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ թվում՝ ցերեկային ինտերակտիվ ներկայացումներ, շրջայց թատրոններ, այդ թվում՝ այցելություն թատրոնի հետնաբեմ, վարպետության դասեր, հանդիպում-զրույց դերասանների հետ, բացօթյա ներկայացումներ հասարակական վայրերում: Նախատեսում ենք թատերական շաբաթը դարձնել ամենամյա»,- գրել է նա։

Անդրեասյանը ներկայացրել է շաբաթվա ծրագիրը` հույս հայտնելով, որ հատկապես դպրոցներն ակտիվորեն կմասնակցեն շաբաթվա ընթացքում նախատեսված ծրագրերին և թատերական շաբաթը կդառնա նույնքան սիրված, ճանաչելի ու պահանջված, ինչքան թանգարանների միջազգային օրվա ծրագրերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում