ԼԼիլիթ Ասատրյան

Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 դպրոցի կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցական մրցույթում ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում

Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 դպրոցի կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցական մրցույթում ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում

Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթում ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում։ Այդ ֆիլմերը մայիսի 16-ին կցուցադրվեն Կաննում` փառատոնի մեկնարկին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

 

Մրցույթին մասնակցել է 32 երկիր՝ ներկայացնելով 210 տեսանյութ։
 
Հայաստանից մրցույթին մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի 12 դպրոց, որոնցից երկուսը տեղ են գտել կարճ ցանկում՝ Գավառի ավագ դպրոցը՝ «Խաղաղություն» ֆիլմով, և Երևանի թիվ 105 ավագ դպրոցը՝ «Լույս» ֆիլմով։

 

Գրան պրիի, ժյուրիի մրցանակի և Հատուկ հիշատակման հաղթողները կընտրվեն Կաննի ժյուրիի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի օգնական Ստեֆանիա Ջանինիի նախագահությամբ, մարտի 11-ին։

 

Դափնեկիրներին մրցանակները կհանձնվեն «Ալեքսանդր III» թատրոնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում