25-ամյա մի երիտասարդ թաքստոցներում տեղադրել է թմրանյութի փաթեթներ. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՔՔրիստինե Ոսկանյան

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մասիս քաղաքի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ, թաքստոցներում տեղադրելով թմրանյութի փաթեթներ, «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում է թմրանյութի ապօրինի իրացմամբ:

«Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և փետրվարի 29-ին, երբ երիտասարդը Գյումրիում էր, իրականացվեց կոնկրետ գործողությունը: Ժամը 17.09-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածանքով, Գյումրի քաղաքի Լալայան փողոցում երիտասարդը ձերբակալվեց: Ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխվեցին նաև «Մերսեդեսը», որում գտնվում էին երիտասարդը և Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ 74-ամյա վարորդը:

Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով և կպչուն ժապավենով փաթեթավորված 30,45 գրամ դեղնականաչավուն զանգված, բջջային երկու հեռախոս և 108 հազար դրամ: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց բջջային հեռախոս, 900 դոլար և 72 հազար դրամ:

Փաստերի ճնշման տակ երիտասարդն ընդունեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքը զբաղվում է թմրանյութեր տեղադրելով, այդ օրն էլ՝ կեսօրին, թմրանյութը վերցրել էր Գյումրի քաղաքի Լալայան փողոցից` մանր փաթեթների վերածելու, Երևանի տարբեր հատվածներում տեղադրելու և «Տելեգրամի» միջոցով իրացնելու նպատակով:

«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 25-ամյա և 74-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում