ԼԼիլիթ Ասատրյան

Պետության ջանքերի և համագործակցային միջավայրի շնորհիվ մասնավոր հեռուստաընկերությունների հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելի են ողջամիտ ժամկետներում. ԲՏԱ նախարար

Պետության ջանքերի և համագործակցային միջավայրի շնորհիվ մասնավոր հեռուստաընկերությունների հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելի են ողջամիտ ժամկետներում. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից։

 
 

«Մտքեր փոխանակեցինք պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։ Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ, սակայն վստահ եմ, որ պետության ջանքերի և առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում։ Այդ նպատակով պայմանավորվեցինք այսօրինակ շփումները շարունակական դարձնել»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում