Մայիսի 15-ը Կլիմայի միջազգային օրն է: Եղանակային փոփոխությունների մասին հարցերի պատասխանները կտա ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Մայիսի 16-ին մեկնարկելու է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անց է կացվում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում: Մշակութային օրվա մասին ավելի մանրամասն հաղորդավարները կզրուցեն ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության աշխատակից Վանուհի Զաքարյանի ու Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հակոբյանի հետ:
Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է: ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը գրավել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: 21-րդ դարի հայկական ընտանիքների առանձնահատկությունների մասին կխոսի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը:
Հաղորդաշարը եթերում է ամեն աշխատանքային օր, ժամը 09:30-ին:










